«Հազիվ եմ փախել Հայաստանից». Փաշինյանը պատմեց Փարիզում իրեն սուրճ բերող հայ նույնասեռականի մասին


ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու հարցն էր քննարկվում ու վարչապետի թեկնածուն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների՝ ելույթներում հնչեցված հարցերին: Խոսելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի քննադատության մասին՝ ԼԳԲՏ ֆորում անելու, Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է. «Ինձ համար հայկական ընտանիքի մոդելը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ մի դեպք պատմել: Վերջերս, որ Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մտավ երիտասարդ տղա, ասեց՝ բարեւ ձեզ, պարոն վարչապետ: Ասեցի՝ յա, հա՞յ ես: Ասեց՝ հա, այսինչ քաղաքից եմ, մարզկենտրոնի մասին է խոսքը, չեմ ասի անունը, որ հետո այդտեղի ժողովուրդը չնեղանա: Ասեցի՝ բա հեղափոխություն է եղել, բա չե՞ս մտածում ներգաղթ, բան, բա՝ չէ, հազիվ եմ փախել Հայաստանից, ասեց՝ հիմա ես ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից էր: Հիմա պատկերացնում եք, չէ,՞ ինչ սիտուացիա է»: Փաշինյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ՝ սա պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չի. «Հարցը հետեւյալն է՝ մենք ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ում եւ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Եթե կան այդ մարդիկ, ի՞նչ ենք անում այդ մարդկանց, ի՞նչ վերաբերմունք ենք ցուցաբերում: Սովետական միությունում պարզ էր՝ Քրօրում կար կոնկրետ հոդված, եթե պարզվում էր, որ մարդը այդպիսին է, բանտ էին տանում նստեցնում, դրանից առաջ կախաղան էին անում, գնդակահարում էին եւ այլն: Հիմա այսօր մենք ի՞նչ ենք անում»: Փաշինյանը խոստովանեց, որ իր համար, որպես կառավարության ղեկավար, ինչքան այդ հարցը քիչ բարձրացնեն, այնքան լավ, որովհետեւ դա գլխացավանք է. «Կեսը կասի՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքների հիմքերը եւ այլն: Եկեք բոլորով որոշենք ինչ ենք անում՝ Քրօրում հոդվա՞ծ ենք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք էդ մարդկանց բոլորին հավաքում ենք, Հայաստանից դո՞ւրս ենք անում, մենք իրենց գոյությունը ընդունո՞ւմ ենք, թե՞ ասում ենք, գիտեք ինչ, քարոզչություն մի տարեք ձեր համայնքը ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու: Չգիտեմ:  Սա շատ լուրջ հարց է: Ես կարծում եմ, դեռ մեր կառավարությունը ինչ-որ ձեւով այս հարցից կխուսափի, ձեւեր կան, բայց 10-20, 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որն առերեսվելու է այդ պրոբլեմի հետ: Այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում է բոլորին տրորո՞ւմ, գնդակահարում է, թե՞ ինքը ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»: Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքի օրինակով, ինքը դժվար է պատկերացնում, իր համար հայկական ավանդական ընտանիքի արժեքից բարձր արժեք չկա, բայց պետք է օրենսդրական մակարդակով մի բան անեն, կամ էլ «այսպես յոլա գնան»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/24/989088/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
SHARE

Author

Hi, Its me Hafeez. A webdesigner, blogspot developer and UI/UX Designer. I am a certified Themeforest top Author and Front-End Developer. I'am business speaker, marketer, Blogger and Javascript Programmer.

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
    Blogger Comment
    Facebook Comment