«Տեղի ունեցավ ամբողջական կապիտուլյացիա». Արթուր Բաղդասարյանը հիշեցնում է, թե ԱԺ 3 ուժերը մի քանի օր առաջ ինչ էին անում


Այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հիշեցրեց, որ առաջինը ինքն է հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հիմք. «Այդ հայտարարությունը եղել է ապրիլ ամսին, առկա է համացանցում՝ բոլորի համար հասանելի»: Նա նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունը օրախնդիր հարց է. «Ցավոք, մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում նախաձեռնվեց եւ 3 կուսակցությունների կողմից քվեարկվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, այն առաջացրեց լուրջ հանրային վրդովմունք, դժգոհություն, որի հետ կապված էլ այնուհետ տեղի ունեցան տարաբնույթ զարգացումներ, Նիկոլ Փաշինյանը հրավիրեց ժողովրդին ԱԺ եւ ահա այսօր կարծես թե տեղի ունեցավ քաղաքակիրթ հանգուցալուծում: Տեղի ունեցավ ամբողջական կապիտուլյացիա եւ արձանագրվեց, որ դեկտեմբերին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Մենք ողջունում ենք ԱԺ ընտրությունների անցկացումը»: Реклама 35 Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով օգտատերերի հարցերին, ասաց, որ ՕԵԿ-ը աջակցել է ժողովրդական շարժմանը՝ առանց որեւէ ակնկալիքի. «Մենք չենք հետապնդում որեւէ քաղաքական շահ: Մենք որեւէ քաղաքական ակնկալիք չունենք, բացի այդ ընտրություններին մասնակցելու, մեր ժողովրդի վստահության քվեին հավակնելու ջանքերը»: Նա շնորհավորեց ժողովրդին կարեւորագույն իրադարձության կապակցությամբ, որ դեկտեմբերին տեղի է ունենալու ՀՀ-ում: Բաղդասարյանը նշեց, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն տեսան ժողովրդի ուժը, երբ Նիկոլ Փաշինյանը մի կոչով կարողացավ 50 հազար քաղաքացու ոտքի հանել: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ ինքը, 2006-ին լուրջ տարաձայնություններ ունենալով Ռոբերտ Քոչարյանի հետ, ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվել է, նույնը՝ 2014-ին է արել. «Հրաժարական եմ տվել, դուրս եմ եկել ու արդեն 5 տարի է մեր քաղաքական ուժը պայքարում է ընդդիմության մեջ: Նախկին ռեժիմը ամեն ինչ արեց, որ ՕԵԿ-ը ընդամենը 3-4 հազար ձայնի պատճառով չհայտնվեց ԱԺ-ում, որովհետեւ ԱԺ-ում ընտրություններ չէին տեղի ունենում, տեղի էր ունենում ձայնագողություն, ընտրությունների ցուցակի ուռճացում, ինչը մեզ համար անընդունելի է»: Ըստ Արթուր Բաղդասարյանի, պատգամավորները այլեւս շանս չունեին, ԱԺ-ի դարպասները Փաշինյանը բացել էր ու երբ նա հրաժարական տար, մարդիկ մտնելու էին ԱԺ-ի շենք եւ արգելելու էին նրանց ժողովրդի կամքին հակառակ գործողություն իրականացնել, բայց բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, քաղաքական ուժերը քաղաքական ողջախոհություն ցուցաբերեցին: 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/08/986035/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
SHARE

Author

Hi, Its me Hafeez. A webdesigner, blogspot developer and UI/UX Designer. I am a certified Themeforest top Author and Front-End Developer. I'am business speaker, marketer, Blogger and Javascript Programmer.

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
    Blogger Comment
    Facebook Comment