Զինծառայողը մեղադրվում է իր 11-ամյա տղային ծեծելու մեջ


Այսօր` հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, Բերդ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հ. Մ.-ի դատավարության առաջին նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մայիսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում իր նախկին կնոջ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տանը, վերջինիս հետ վիճաբանության ընթացքում բռունցքներով հարվածներ հասցնելով դեմքին, ծեծի է ենթարկել վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած իր անչափահաս որդուն` 2007թ. ծնված երեխային, նրա առողջությանը պատճառելով ճակատի ձախ կեսի քերծվածք, ձախ աչքի ստորին կոպի շրջանի արյունազեղման ձեւով: Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 
Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը, քրեական գործով տուժող են ճանաչվել զինծառայողի նախկին կինը եւ նրա որդին: 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/24/989146/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
SHARE

Author

Hi, Its me Hafeez. A webdesigner, blogspot developer and UI/UX Designer. I am a certified Themeforest top Author and Front-End Developer. I'am business speaker, marketer, Blogger and Javascript Programmer.

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
    Blogger Comment
    Facebook Comment