Մայրը գրկեց ծննդաբերության ժամանակ մահացած իր փոքրիկին, ու տեղի ունեցավ անսպասելին. հուզիչ պատմություն




Հավանաբար, հրաշքներ այնուամենայնիվ լինում են… Ինչ էլ որ ձեզ ասեն, սակայն աշխարհում այնքան դեպքեր են լինում, որ մարդկային ուղեղն ի զորու չէ դրանց պատասխան գտնել:

Դևիդ ու Քեյթ Օգգերը համատեղ կյանքի 3 տարում իմացան, որ ծնողներ են դառնալու: Հուրախություն ծնողների՝ պարզվեց, որ իրենք երկվորյակի են սպասում: Սակայն Քեյթը վաղաժամ ծննդաբերեց` 26 շաբաթականում:
Ծանր ծննդաբերություն էր:
Բժիշկները Քեյթին ասացին, որ նա կորցրել է իր տղային՝ Ջեյմիին: «Ես խնդրեցի, որ թույլ տան գրկել նրան: Ես ասացի, որ եթե դա մեր վերջին վայրկյաններն են, ապա մենք պետք է դրանք միասին անցկացնենք:
Ինձ բերեցին տղայիս: Նա շատ սառն էր: Ես նրան դրեցի այնպես, որ նա լսի, թե ինչպես է բաբախում իմ սիրտը:
Մենք սկսեցինք նրան պատմել, թե որքան պլաններ ունեիք նրա հաշվով, որ նա փոքրիկ քույր ունի՝ Էմիլի անունով ու շատ այլ բաներ: Հանկարծ նա սկսեց շարժվել, խորը շունչ քաշեց ու իր փոքրիկ ձեռքով բռնեց Դևիդի մատը: Նա կենդանացավ…»,-պատմում է մայրը:
SHARE

Author

Hi, Its me Hafeez. A webdesigner, blogspot developer and UI/UX Designer. I am a certified Themeforest top Author and Front-End Developer. I'am business speaker, marketer, Blogger and Javascript Programmer.

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
    Blogger Comment
    Facebook Comment